Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Պետք է տեսնել քաղաքական ակնհայտ իրողություններն ու ոչ մի բանից վախենալ

Պետք է տեսնել քաղաքական ակնհայտ իրողություններն ու ոչ մի բանից վախենալ
01.02.2025 | 11:53

Հայաստանի բյուրոկրատական, քաղաքական համակարգում շատ կան բարձր պաշտոնյաներ, ովքեր վերջին տարիներին Թուրքիայում մասնակցել են տարբեր սեմինարների, Թուրքիայում կրթություն են ստացել:

Հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ: Նա նաև ժամանակին անցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացված արխիվային փաստաթղթերի առիթով հարուցված քրեական գործով:

Այս, առերևույթ գործակալական իշխանությունները Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում:

Ցեղասպանության վերաբերյալ հանդես են գալիս մի խոսքով, որը բնորոշ է եղել թուրք ազգայնականներին:

Այս իշխանությունները սպանել են տվել մի ողջ սերունդ:

Ինչքան տեղյակ եմ՝ Հայաստանի ջրային ռեսուրսների մի զգալի մասն արդեն գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:

Այս իշխանությունների կառավարման ժամանակ հայկական բանտերից ազատվեցին մարդիկ, ովքեր որևէ կապ չունեին պատերազմի հետ և Արցախում իրականացրել էին տեռորիստական գործունեություն. մարդկանց էին սպանել, այդ թվում՝ երեխայի:

Մի քանի անգամ հարցազրույցներումս հայտարարել եմ, որ գրանցվել են դեպքեր, երբ ազգությամբ ադրբեջանցիներ՝ Հայաստանի քաղաքացիների հետ շրջում են տարբեր բանկերի մասնաճյուղերուրով ու ստանում խոշոր փոխանցումներ:

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկն արդեն չորս անգամ հաղորդում է պատրստել Հայաստանում, այդ թվում Գյումրիում, որոնց ընթացքում դրոն են բարձրացրել, պետական օբյեկտներ նկարել: Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ինձանից հարցազրույց վերցրած լրագրողը նույնիսկ հարցում էր արել ԱԱԾ:

Հայաստանի քաղաքացիների համար ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ադրբեջանցիները գիտեն` ներկայումս Հայաստանում, եթե ցանկացած հանցագործություն իրականացնեն, նրանք կմնան անպաիժ: Մաքսիմումը կալանավորվեն մի քանի ամսով, որից հետո կարտահանձնեն իրենց երկիր:

Հայը մնացել է անպաշտպան: Հայն ընկել է երկու քարի արանքում. մի կողմից թշնամին է, մյուս կողմից՝ հայ ջոջը, նրա մանկլավիկները:

Ու այս ամենը հեչ, ընդդիմություն կոչվող կոլաբորանտ վիժվածքները մի ինչ-որ հին տեսանյութ են տարածում, տարածել տալիս, որտեղ մի խումբ , երևի ադրբեջանցիներ , Երևանի կենտրոնում «Ղարաբաղ» են երգում:

Թուրքը սկսեց մեզ հետ հայերեն խոսել, մենք դա չնկատեցինք:

Այս ամենից դուրս գալու համար նախ պետք է տեսնել քաղաքական ակնհայտ իրողություններն ու ոչ մի բանից վախենալ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ